Օգստոսի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելեց ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն:

Նախարարն ու համակարգի ղեկավար կազմը հետևեցին կենտրոնի անձնակազմի ցուցադրական վարժանքին, շրջեցին ուսումնական ռազմաբազայում:

Համաձայն սցենարի՝ հակառակորդի հետ շփման ժամանակ հրթիռակոծվել են բնակավայրեր, որոնց հետևանքով փլատակների տակ են մնացել քաղաքացիներ, հրդեհվել է ավտոմեքենա: Անմիջապես արձագանքելով կատարվածին՝ ՔՊ ուժերը սկսեցին իրականացնել փրկարարական և ինժեներասակրավորային աշխատանքներ, փլատակների տակից դուրս բերեցին տուժածին, մարեցին ավտոմեքենայում բռնկված հրդեհը:

Առավել մանրամասն՝ այստեղ