2021 թվականի դեկտեմբերի 23-29-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ:

· Դեկտեմբերի 24-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Տաշիր քաղաքից 7 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում, Սարատովկա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 26-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 27-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 4 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

· Դեկտեմբերի 23-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 17 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ, 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Դեկտեմբերի 24-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Առավել մանրամասն՝ այստեղ