Ապրիլի 12-ին համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ «Բյուրակն» կրթահամալիրը: Կողմերը պայմանավորվել են առաջիկա երեք տարում ջանքեր գործադրել կրթահամալիրում անվտանգության մշակույթի ձեւավորման ու ամրապնդման ուղղությամբ: Ըստ հուշագրի, կկազմակերպվեն տարաբնույթ վտանգներիցանվտանգության ուղղված թեմաներով կարճաժամկետ դասընթացներ, տարհանման, պատսպարման գործնական վարժանքներ, ուսուցիչների եւ աշակերտների համար անվտանգության մշակույթի զարգացմանն ուղղված մանկական թատերական ներկայացում, ասմունք, մրցույթ, կրթահամալիրում կստեղծվի աղետների ռիսկի նվազեցման անկյուն եւ այլն:Թե ակադեմիայում, թե «Բյուրակն» կրթահամալիրում մեծ տեղ են տալիս կոլեկտիվ ուսուցմանը՝ երբ աշակերտները թեման ուսումնասիրում են խմբերով եւ ոչ միայն սովորում, այլ նաեւ՝ սովորեցնում:«Բյուրակն» կրթահամալիրի բազմաթիվ սաներ բարձրագույն կրթությունը ստացել են ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Առավել մանրամասն՝ այստեղ