ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իրականացնում է մասնագիտական կողմնորոշման պարբերական հանդիպում-քննարկումներ ակադեմիայի ավարտական կուրսերի ուսանողների համար։ Ներկայումս տեղի են ունենում ուսանողների հանդիպումները մասնագիտական կառույցների եւ նրանց ներկայացուցիչների հետ թե՛ արտագնա եղանակով, եւ թե՛ ակադեմիայի հարկի ներքո։ Երեկ, փետրվարի 21-ին ՃԿՊԱ ուսանողների հետ հանդիպում են ունեցել ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցները։ Առանցքային համարելով ակադեմիայում անվտանգության մշակույթի ձեւավորմանն ուղղված գիտելիքների ստացումը, բանախոսները նշել են, որ մեր շրջանավարտները կարող են, համապատասխան չափորոշիչներն ապահովելու դեպքում համալրել նաեւ նման կարեւոր կառույցի աշխատակիցների շարքերը։