Հոկտեմբերի 3-ին Երեւանում կազմակերպվել էր «Արցախահայերի աշխատանքի տեղավորման շտապ միջոցառումներ» հավաք-քննարկում, որին մասնակցել են ավելի քան 50 գործատու ընկերությունների, պետական կառույցների, բուհերի ներկայացուցիչներ: Ներկայացուցիչ է ունեցել նաեւ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:

Միջոցառմանը նախորդել էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շրջաբերականը, որով պետք է առաջնորդվեն կրթական հաստատությունները բռնի տեղահանված արցախցի ուսանողների կրթությունը կազմակերպելու համար:

ՃԿՊԱ-ն պատրաստ է արցախցի ուսանողների համար Արցախի ուսումնական հաստատությունում ուսումնառած մասնագիտության համապատասխան մասնագիտության առկայության դեպքում ուսումնառությունը կազմակերպել:

Մանրամասների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: