Հունիսի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերջին զանգ էր՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների համար: «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության սովորողները՝ կուրսղեկ, բնական գիտությունների ամբիոնի դասախոս Գայանե Վարդանյանի գլխավորությամբ, տոնական միջոցառում էին կազմակերպել:

Շրջանավարտները հիշեցին բոլոր դասախոսներին՝ մայրենի եւ օտար լեզուների, պատմության, արտակարգ իրավիճակների հիմունքների, առաջին օգնության, քաղաքացիական պաշտպանության, մաթեմատիկայի, այլ առարկաների ու շնորհակալություն հայտնեցին ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլ՝ հոգեւոր սնունդ ու կյանքի դասեր քաղելու համար: Այս խոսքերից հետո տրամաբանական էր «ուր էլ լինենք չենք մոռանա մեզ տուն դարձած ակադեմիան» խոստումը: «Ակադեմիա՝ մեր հոգու մասնիկ, մեր սրտի թրթիռ»,- արձանագրեցին շրջանավարտները:

30 տարեկան ակադեմիայի սաներն ու դասախոսները մասնակցել են վերջին 30 տարվա պարետազմներին, ցավոք անկորուստ չի եղել այդ մասնակցությունը: Շրջանավարտները հիշեցին իրենց նահատակված ընկերներին ու խոստացան շարունակել նրանց կիսատ մնացած գործը:

Շնորհակալ էին նաեւ դասախոսները: ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Մաթեւոսյանը նկատեց, որ ակադեմիայից դուրս են գալիս «Մարդ մարդու համար» մասնագետներ, մարդիկ, որ պիտի օգնեն, բարձրացնեն, փրկեն դժվարության մեջ հայտնված մեկ այլ մարդու: Իսկ բա բացառիկ կոչում է:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանն էլ բարի երթ մաղթելով շրջանավարտներին, նկատեց, որ միայն մանկավարժ-ծնող համագործակցությամբ է հնարավոր որակյալ մասնագետ կրթել: «Շնորհակալություն ակադեմիային վստահելու համար», — նշեց ՃԿՊԱ ռեկտորը:

ՃԿՊԱ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ շրջանավարտների կեսից ավելին ցանկություն է հայտնում ուսումը ՃԿՊԱ ավելի բարձր կրթական ծրագրերում:

 

Լուսանկարները տրամադրել են դասախոսները