Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Այն նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու Գ․Խաչատրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը։ Այնուհետև Կառավարման խորհրդի անդամները ՏՄ ղեկավարի թեկնածուին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու դեպքում իրականացվելիք գործունեության հետ։

Առավել մանրամասն՝ այստեղ