Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 576 ահազանգ, որից 58-ը՝ արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ: Տեխնածին բնույթի կանչերը 10-ն էին, սոցիալ-կենցաղայինը՝ 9:

Զգալիորեն նվազել է հրդեհների քանակը. գրանցված հրդեհի 4 դեպքից 3-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ ավտոմեքենայում: Ծառայության կենտրոնական, շրջանային ստորաբաժանումները եւ հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Փրկարարները բացել են 3 փակ դուռ, 4 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություններ: Գրանցվել է այլ բնույթի եւս 4 կանչ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, տուժած քաղաքացիներին ցուցաբերվել է առաջին օգնություն:

Առավել մանրամասն՝ այստեղ