Հունիսի 3-17-ը «Երեւան բիենալ» արվեստի հիմնադրամի «Լաթիթյուդ» կենտրոնում («Վահագնի» թաղամասի հարեւանությամբ) բաց կլինի գեղանկարիչ Արամ Պարունակյանի առաջին անհատական «Հյուսիս-Հարավ» ցուցահանդեսը, որում ներկայացված է նաեւ հրշեջ մեքենայի լուսանկար:

Ցուցահանդեսում ներկայացված է 10 գեղանկար՝ տրանսպորտային միջոցներ, շինարարական տեխնիկա: Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց, որ շարքի վրա սկսել է աշխատել 2019 թվականից, արդեն 10 տարի էր անցել, ինչ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը սկսված էր: Նախ լուսանկարել է ուշագրավ կադրը, հետո՝ լուսանկարից գեղանկար ստացել: Ծրագրի մեկնարկին՝ 2009-ին հայտարարվում էր, որ 2019-ին ճանապարհը պատրաստ կլինի. «պիտի մի ողնաշար կառուցվեր ու մեր երկիրը դառնար շատ ուժեղ, բայց 10 տարում շատ բան չէր արվել, անկախ ֆինանսների հոսքից, որ գալիս էին դեպի այս նախագիծ»:

Առավել մանրամասն՝ այստեղ