Հունիսի  մեկից մեկնարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը:

Շրջանավարտները կստանան հետևյալ որակավորումները՝

Բակալավրի թվով 6 կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ.

1.Կառավարման բակալավրի աստիճան
2.Ճարտարագիտության բակալավրի աստիճան
3.Անվտանգության ծառայության բակալավրի աստիճան

Մագիստրոսի թվով 6 կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ՝

1.Իրավագիտության մագիստրոսի աստիճան
2.Կառավարման մագիստրոսի աստիճան
3.Անվտանգության ծառայության մագիստրոսի աստիճան
4.Հոգեբանության մագիստրոսի աստիճան
5.Մանկավարժության մագիստրոսի աստիճան
6.Երկրաբանության մագիստրոսի աստիճան

Հետբուհական կրթություն (հայցորդություն)՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ

Միջին մասնագիտական թվով 3 կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝

1.Տեխնիկ՝ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման
2.Մասնագետ՝ արտակարգ իրավիճակների կառավարման
3.Մասնագետ՝ Հրդեհային պաշտպանության

4. Տեխնիկ-օպերատոր՝ տեխնիկ-օպերատոր ՝ որոնողափրկարարական աշխատանքներում կիրառվող հեռակառավարվող սարքերի շահագործման:

Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208