Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  ապրիլի 11-22-ը անցկացվում է հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի համար: Դասընթացին մասնակցում է 14 փրկարար: Տասնօրյա դասընթացի առաջին չորս օրը տեսական դասեր են, մնացած վեց օրը՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում:

Վերապատրաստման թեմաներն են. «Հրշեջ-փրկարարական ջոկատներում տեսական եւ գործնական պարապմունքների անցկացման մեթոդական ցուցումներ», «Պինդ նույթերի հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկ», «Փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների հիմնական տեսակներն ու դրանց ներկայացվող պահանջները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների, գործիքների տեխնիկական սպասարկումն ու խնամքը», «Ֆիզիկական վարժությունների կանոնակարգման ցուցումներ եւ անվտանգության ապահովման խնդիրներ», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներում կիրառվող շնչառական ապարատներ, դրանց տեսակներն՝ ըստ նշանակության ոլորտների», «Ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող ալպինիստական գույքը եւ հանդերձանքը», «Առաջին օգնություն», «Բարձրությունների վրա փրկարարական պարանների օգնությամբ վերելքի եւ վայրէջքի կազմակերպում եւ իրականացում» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են փրկարարները