Ապրիլի 19-ին եւ 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվում է դասախոսական եւ կուրսանտական 16-րդ գիտատեխնիկական կոնֆերանսը, որին մասնակցում են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ներկայացուցիները՝ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանն ու «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Չոբանյանը:

Երկու օրում ներկայացվելու է 14 զեկույց. «Լազերը ռազմական տեխնիկայում եւ զարգացման հեռանկարները», «Անօդաչու թռչող սարքերի հեռակառավարման ազդանշանի վերլուծություն», «Ռադիոլոկացիոն եւ հետախուզման նոր մոտեցումների որոնում», «Ղեկավարման համակարգերի ավտանգության բարձրացման առանձնահատկությունները եւ դրանց ազդեցությունը ստորաբաժանումների մարտական հնարավորությունների վրա» եւ այլն:

ՃԿՊԱ ներկայացուցիչ Ալիսա Չոբանյանը ներկայացրել է «Գետանցման կազմակերպման արդյունավետությունը ԱԹՍ-ների կիրառմամբ» զեկույցը:

Որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ներ կիրառելու ուսումնասիրություններ ՃԿՊԱ-ում անցկացվում են 2021 թվականի հունվարից: Այդ մասին կարդացեք.

ՃԿՊԱ-ում մշակվում է ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

ԱԹՍ-ների փորձարկումները շարունակվում են

ԱԹՍ-ով որոնողափրկարարական գիտափորձ Ապարանում

ԱԹՍ-ով որոնողափրկարարական գիտափորձ Ստեփանավանում

ԱԹՍ-ների կիրառումը հեռանկարային է