Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի առաջարկով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը փետրվարի 24-ին վերապատրաստման արտապլանային արտագնա դասընթաց է կազմակերպել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար:

Դասընթացին մասնակցել է 72 ունկնդիր: Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է «Երկրաշարժերի ազդեցությունից պաշտպանության վարքականոնները» թեմայով զեկույց: