Հայաստանում միակն իր տեսակի մեջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մինչեւ օգոստոսի 27-ը կշարունակվի առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունման երկրորդ փուլը:

Մասնագիտությունները չորսն են՝ «Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Կառավարում» եւ «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում»: «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով կան անվճար տեղեր, մյուս բոլոր դեպքերում ուսուցումը վճարովի է:

Դիմորդները հնարավորություն կունենան որակյալ կրթություն ստանալու մասնագիտական կաբինետներում, օգտվելու բազմալեզու մասնագիտական գրադարանից, արտադրական պրակտիկան անցկացնելու տեղական ու միջազգային կառույցներում, մասնակցելու միջազգային ֆորումների եւ այլն: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում, որն ունի խոչընդոտների հաղթահարման վարժահրապարակ, ուսանողները կանցկացնեն գործնական պարապմունքներ ու վարժանքներ:

Բուհը համագործակցում է շուրջ 10 միջազգային գործընկեր համալսարանների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1. Ավարտական փաստաթուղթ` վկայական, ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաեւ միջուկը)

2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի)

3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը եւ պատճենը

4. Սոցքարտ

Առավել մանրամասն՝ այստեղ

Ակադեմիան իրականացնում է նաեւ մագիստրոսի կրթական ծրագիր՝ 6 մասնագիտության գծով՝ «Իրավագիտություն» (Ճգնաժամային իրավունք), «Կառավարում» (Ճգնաժամային կառավարում), «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում» (Փրկարարական գործ), «Հոգեբանություն», «Մասնագիտական մանկավարժություն» (Նախնական զինվորական պատրաստություն), «Երկրաբանություն» (Կիրառական սեյսմոլոգիա): Փաստաթղթերի ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: