ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն` օգոստոսի 9-13-ն ԱԻՆ փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունում եւ ԱԻՆ Լուսակերտի ուսումնական բազայում անցկացվեց «Առաջին օգնության ցուցաբերում» թեմայով 40-ժամանոց վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էր 13 փրկարար՝ ԱԻՆ ՓԾ Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների տարբեր ստորաբաժանումներից։

Դասընթացը վարում էին ՃԿՊԱ դասախոսներն ու բժշկական ապահովման վարչության մասնագետները։

Տեսական մասի թեմաներն էին՝ «Տուժածների առաջնային, երկրորդային զննումը․ արյունահոսություններ, տեսակները», «Արյունահոսություններ․ տեսակները, վերքեր եւ վնասվածքներ», «Շնչառական ուղիների փակումը օտար մարմիններով․ արհեստական շնչառություն», «Սիրտ-թոքային վերակենդանացում», «Փափուկ հյուսվածքների վնասվածքներ․ երկարատեւ սեղմման համախտանիշ /Կրաշի համախտանիշ/», «Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ․ վերին ու ստորին վերջույթների վնասվածքներ», «Շոկ․ վնասվածքային շոկ, արյունահոսական շոկ», «Վիրակապական նյութեր․ վիրակապման տեսակներ», «Տուժածների շտապ դուրսբերումը․ տրիաժ», «Տուժածի դուրսբերումը պատգարակով», «Արտաքին ազդակներ»։ Գործնական վարժանքները հետեւյալ թեմաներով էին՝ «Ավտոտրանսպորտային վթարի դեպքում տուժածների առաջին օգնության ցուցաբերում», «Փլուզված շինություններից տարբեր վնասվածքներով տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում եւ դուրսբերում»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը INSARAG-ի չափանիշներով է: Այս տարի անցկացված այլ դասընթացներ.

«Առաջին օգնության տրամադրում»

«Տեխնիկական որոնում»

Ղեկավար կազմ-1

«Համակողմանի ապահովում»

Ղեկավար կազմ-2

«Տակելաժային աշխատանքների կառավարում»

«Տեխնիկական միջոցներ»

«Կայունացման համակարգեր՝ ամրակապում»

«Պարանային աշխատանք»