ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, ապրիլի 6-8-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում, որին մասնակցել է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Լոռու, Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Վերապատրաստման թեմաներն էին. « INSARAG-ի արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ միջին թիմերի կառուցվածքը եւ հնարավորությունները», «Տակելաժային աշխատանքների ընդհանուր բնութագիրը», «Տակելաժային աշխատանքներում կիրառվող հաղորդակցման ձեւերը, ինժեներական միջոցները, դրանց ընտրության հիմնական պահանջները», «Տակելաժային աշխատանքների անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Տակելաժային աշխատանքներում ծանրությունների ամրացման միջոցները եւ կիրառման եղանակները, շինարարական կառուցվածքային տարրերի քաշի որոշումը ըստ նյութի տեսակարար կշռի», «Արյունահոսության տեսակները եւ դադարեցման եղանակները», «Հենաշարժիչ ապարատի վնասվածքներ, անշարժացման եղանակները», «Փլուզված շինություններում տակելաժային աշխատանքների իրականացում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով է: Այս տարի անցկացված այլ դասընթացներ.

«Տեխնիկական որոնում»

Ղեկավար կազմ-1

«Համակողմանի ապահովում»

Ղեկավար կազմ-2