գոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ: Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության ընթացիկ աշխատանքները՝ գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի վիճակին, անկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև նշեց, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներ ակտիվորեն դիմում են՝ համակարգում ծառայության անցնելու համար և, համաձայն նախարարի հանձնարարականի, առաջնահերթությունը տրվում է հենց նրանց:

Առավել մանրամասն՝ այստեղ