ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերին կազմակերպվել է վերապատրաստման 11 դասընթաց, այդ թվում երկու արտագնա՝ Լոռու մարզի Տաշիր եւ Ալավերդի համայնքներում եւ մեկ արտապլանային՝ «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների համար: Դասընթացներին մասնակցել է 407 ունկնդիր. հանրակրթական դպրոցների, մշակույթի եւ մարզական կազմակերպությունների փոխտնօրեններ, համայնքային տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, դպրոցների տնօրեններ, նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ, համայնքների ղեկավարներ եւ տեղակալներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կառավարման հարցերը»,  «Ճառագայթային պաշտպանություն» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս