Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, ապրիլի 25-27-ն անցկացվում է փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների վերապատրաստում, որին մասնակցում են մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ՝ 13 փրկարար:

Վերապատրաստման թեմաներն են. «Բարձրահարկերում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ ղեկավարում», «Հողմային էլեկտրակայաննների նկարագիրը եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը էլեկտրոմոբիլների վթարի դեպքում», «Էլեկտրոմոբիլների վթարի ժամանակ փրկարարական աշխատանքների անվտանգության կանոնները», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման  աշխատանքների կազմակերպման եւ ղեկավարման առանձնահատկությունները», «Գազածխապաշտպան ծառայության օղակի հրամանատարները եւ շնչառական ապարատների բալոնների օդի ճնշման սպառման հաշվարկային խնդիրներ», «Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրներն ու իրավական ապահովումը: Ընդհանուր ֆիզիկական պատրաստության կազմակերպման առանձնահատկությունները», «Ծառայության կրման ներքին վերակարգի կազմակերպումը», «Հրդեհաշիջման մարտավարությունը», «ՀՓՋ-ում տեսական եւ գործնական պարապմունքների կազմակերպման մեթոդական ցուցումներ»:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ