Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» դիպլոմներ ստացան ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտները: 2021-2022 ուսումնական տարում ստացան ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտել է 80 սովորող, որից 22-ը՝ գերազանցությամբ:

Դիպլոմները հանձնեցին ՃԿՊԱ պրոռեկտորներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկանդուխտ Ղարիբյանն ու փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը: Նրանք ուսանողներին մաղթեցին նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտելը փրկարար դառնալու միայն առաջին քայլն է: Հաջորդիվ՝ բակալավրիատ եւ մագիստրատուրա:

ՃԿՊԱ տարիրների փորձով ապացուցված է միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների կեսից ավելին ուսումը շարունակում է ակադեմիայի բակալավրիատում: 2021-2022 ուսումնական տարին էլ բացառություն չէ: 32 շրջանավարտ ուսումը շարունակելու է բակալավրի կրթական ծրագրում, իսկ գերազանցությամբ ավարտած 17 շրջանավարտ ուսումը շարունակելու է բակալավրի միանգամից երկրորդ կուրսում:

Տղա շրջանավարտների մի մասը դիպլոմների հանձնմանը ներկա չէր՝ զորակոչվել են բանակ: «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտություններով սովորած եւ գիտելիքներով զինված շրջանավարտը պատրաստ է ծառայության:

Վաղը ԱԻՆ շարահրապարակում դիպլոմներ կստանան ՃԿՊԱ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Շարունակվում է ՃԿՊԱ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը բոլոր կրթական ծրագրերում: Այս տարի ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրում նոր մասնագիտություն է ներդրվել՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»: Այս մասին առավել մանրամասն՝ այստեղ