ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը վերաբաշխում կատարեց Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեում, ինչի արդյունքում միջոցներ առանձնացվեցին ԱԻՆ վարչական համալիրի երկորդ մասնաշենքի, Երեւանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատների, Սեւանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների նորոգման (ներքին հարդարման աշխատանքներ, դուռ-լուսամուտների փոխարինում, ջեռուցման համակարգի տեղադրում, տանիքի նորոգում), Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղի կապիտալ նորոգման համար: Նույն որոշման համաձայն, նորոգման աշխատանքներին զուգահեռ կգնվի 19 մեքենա՝ 6 տոննա ջրի տարողությամբ 7 միավոր ավտոբաք եւ փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման 12 միավոր ավտոմեքենա: Նորոգումներն ու մեքենաները միասին կարժենան 1,2 միլիարդ դրամ:

Առավել մանրամասն՝ այստեղ