ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, մայիսի 3-6-ը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» եւ փրկարար ծառայության «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում» անցկացվում է փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների պետերի արտապլանային վերապատրաստում՝ «Որոնողափրկարարական աշխատանքներ, ազդարարման գործընթաց, օպերատիվ աշխատանքների կառավարում» թեմայով: Մասնակցում են բոլոր մարզերի փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների պետերը՝ 10 հոգի:

Վերապատրաստման թեմաներն են. «Փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Որոնողափրկարարական միջազգային արձագանքման համակարգը», «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) դասակարգման չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմերի կառուցվածքը, խնդիրներն ու հնարավորությունները», « INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմերի 32-ժամյա վարժանքի նկարագրությունը, հայեցակարգը, կազմակերպման փուլերը», «Հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկ», «Այրման պրոցեսի տեսակները», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ ղեկավարում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ