ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 1-ից մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: Ակադեմիան իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և հետբուհական կրթական ծրագրերով: Շրջանավարտները կստանան հետևյալ որակավորումներն ըստ կրթական ծրագրերի.

 Բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցում.

  1.  Որակավորումը՝ կառավարման բակալավրի աստիճան — Կառավարում կրթական ծրագրով

 

  1. Որակավորումը՝ Ճարտարագիտության բակալավրի աստիճան — Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնի­­­կայի շահագործում և սպասարկում կրթական ծրագրով

 

  1. Որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավրի աստիճան
  • Փրկարարական գործ
  • Քաղաքացիական պաշտպանություն
  • Անվտանգությունն արտա­կարգ իրավիճակնե­րում
  • Հրդեհային անվտանգություն կրթական ծրագրերով

 Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցում.

  1.  Որակավորումը՝ իրավագիտության մագիստրոսի աստիճան — Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք) կրթական ծրագրերով
  2. Որակավորումը՝ կառավարման մագիստրոսի աստիճան -Կառավարում (Ճգնաժամային կառավարում) կրթական ծրագրերով
  3. Որակավորումը՝ անվտանգության ծառայության մագիստրոսի աստիճան — Փրկարարական գործ կրթական ծրագրերով

Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ.

 Որակավորումը՝ կառավարման մագիստրոսի աստիճան -Կառավարում (Ճգնաժամային կառավարում) կրթական ծրագրով

  1. Որակավորումը՝ անվտանգության ծառայության մագիստրոսի աստիճան — Փրկարարական գործ կրթական ծրագրով
  2. Որակավորումը՝ հոգեբանության մագիստրոսի աստիճան — Հոգեբանություն կրթական ծրագրով
  3. Որակավորումը՝ մանկավարժության մագիստրոսի աստիճան — Նախնական զինվորական պատրաստություն կրթական ծրագրով
  4. (Որակավորումը՝ երկրաբանության մագիստրոսի աստիճան) — Կիրառական սեյսմոլոգիա կրթական ծրագրով

Հետբուհական կրթություն (հայցորդություն)՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:

 Միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով.

 

  1. Որակավորումը. Տեխնիկ՝ Հրշեջփրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման — Հրշեջփրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
  2. Որակավորումը. Մասնագետ՝ արտակարգ իրավիճակների կառա­վա­րման — Կառա­վա­րում արտակարգ իրավիճակներում
  3. Որակավորումը. Մասնագետ՝ Հրդեհային պաշտպանության — Հրդեհային պաշտպանություն
  4. Որակավորումը՝տեխնիկ-օպերատոր՝ հեռակառավարվող սարքերի կառավարման — Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում

 

Միջին մասնագիտական կրթական ծրագրում բարձր առաջադիմությամբ սովորողները կրթաթոշակ են ստանում, իսկ նույն կրթական ծրագրի գերազանց եւ լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսում: Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների ընդունելությունը իրականացվում է առանց քննությունների՝ մրցույթային կարգով, դպրոցի ավարտական վկայականի գնահատականների հաշվառմամբ:

Ակադեմիան ուսուցում է իրականացնում նաեւ Ստեփանավան քաղաքում:

Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208