Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էին այցելել Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչներ, Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի երկրորդ բաղադրիչի («Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում») ղեկավար Էրիկ Եգարդտը եւ հանրային իրազեկման խնդիրների փորձագետ Անն-Շարլոտ Կարլքվիստը:

ՃԿՊԱ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվեց երկու հարց՝ կամավոր փրկարարական շարժման զարգացումը եւ աղետներին ու ռիսկերին հանրային իրազեկվածության մակարդակը: Շվեդիայում բաժանում են կամավորության երկու ոլորտ՝ մարդիկ, որոնք կամավոր փրկարարներ են աշխատում գործող հրշեջ-փրկարարական ջոկատներում եւ կամավորներ, որոնք օգնում են հանրային իրազեկման, ազդարարման աշխատանքներում, կարող են առաջին օգնություն ցույց տալ, նախքան կժամանեն փրկարարները:

Շվեդ փորձագետները տեղեկացրեցին, որ աղետների մասին բնակչության իրազեկվածության մակարդակը պարզելուն ուղղված հարցման հարցաթերթիկն արդեն պատրաստ է, ապրիլին կանցկացվի առաջին հարցումը՝ Տավուշի, Շիրակի եւ Սյունիքի մարզերում:

Աղետներին ըհանրության պատրաստվածության մասին խոսելով, կողմերը կարեւորեցին «Վերապատրաստողների վերապատրաստում» (Training of Trainers` ToT) ձեւաչափով դասընթացների կազմակերպումը եւ վարժանքների ու գործնական պարապմունքների անցկացումը: Գիտելիքը, իհարկե առաջնային է, գործնական դասը՝ անհրաժեշտ, որ զարգանա մկանային հիշողությունը, որ պահը գա մարդը մեխանիկորեն անի այն՝ ինչ պիտի անի: Շվեդիայում, օրինակ, վեց տարեկան երեխան մասնակցում է ծխապատ գոտին հաղթահարելու վարժանքի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մասին կարդացեք նաեւ.

ԵՄ թվինինգ ծրագիր. Միջանկյալ ամփոփում

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

Ձեւավորվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի աշխատանքային խումբը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

Անհատական պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է

Հանրային իրազեկման շվեդական փորձը