Հուլիսի 17-ին և 18-ին աշխատանքային այցով Վրաստանում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ Դավիթ Տոնոյանը քննարկել է արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության խորացման և աղետներին համատեղ արձագանքելու, այդ թվում՝ միջազգային կառույցների ծրագրերի շրջանակում ջանքերը մեկտեղելու հնարավորության հարցերը: Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ոլորտում համագործակցությունը կնպաստի Հայաստանի և Վրաստանի համայնքների դիմակայունության բարձրացմանը: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանն ասել է, որ հանդիպումը հետաքրքիր էր, հանդիպումից հետո աղետներին արձագանքման ոլորտում հարևան եղբայրական երկրների գործողությունների համակարգումը կլինի բարձր մակարդակի: