- Լոգարանի կախովի առաստաղի տակ կանաչավուն օձ կա:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ կանաչավուն օձն իրականում ջահի կանաչ կախիչն է:
- Մայրս և երեխաներս մեր ամառանոցում են, օձ է նկատվել, հասեք:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտաբերում են ահազանգողի քրոջը և սիրեկանին: Մայրն ու երեխաները ամառանոց չեն եկել:
- Մեր հարևան 82-ամյա տատիկը չի արձագանքում դռան թակոցներին:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ տատիկը մի պապիկի հետ է և պարզապես չի ցանկացել բացել դուռը:
- Ես ու հայրս վիճում ենք, չե՞ք ասի՝ ինչպես է ավարտվել Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը:
Փրկարարները պատասխանում են՝ 2:1 հօգուտ Հայաստանի:
- Մեր բնակարանում օձ կա:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն օձ չեն հայտնաբերում և հեռանում են: Քիչ անց նույն մարդուց նոր ահազանգ. մեր բնակարանում մուկ է եղել, որը հիմա չկա, հավանաբար օձը կերել է, ուրեմն օձը մեր տանն է: Եկեք և գտեք:
- Բնակարանի դուռը փակվել է:
Դեպքի վայր հասած փրկարարները տեղեկացնում են, որ պետք է էլեկտրական սղոցով կտրեն փականը, քաղաքացին զարմանում է. մեր տան բանալին չունե՞ք:
- Ամուսինս ինձ ծեծել է տան բակում ցանած թմրանյութն արմատախիլ անելու համար:
Փրկարարներն ահազանգը փոխանցում են ոստիկանության հերթապահին, որն ասում է. «Ով էլ լիներ, կծեծեր»:
- Մեր շենքի մի բնակիչ մեկ օր է՝ չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Փրկարարները բացում են դուռը, հայտնաբերում քաղաքացու դին և հայտնում ոստիկանությանը: «Մահացա՞ծ է, թե ոչ»,- դիակի մասին հարցնում է ոստիկանը:
- Երեք օր առաջ ԱԺ ընտրությունների թեմայով վիճել եմ կնոջս հետ, նա գնացել է տնից, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Օգնեք:
- Հարևանիս լվացքի մեքենայի ձայնը խանգարում է, եկեք ապամոնտաժեք:
- Հիմա ուժեղ քամի է, և մեր պատուհանները կարող են վնասվել: Դադարեցրեք քամին:
- Կարո՞ղ եք հստակ ասել՝ եթե աշխարհի վերջն է, Ամանորի սեղան չգցեմ, ծախս չանեմ:
- Կարո՞ղ եք ասել՝ դեկտեմբերի 30-ին և 31-ին բանկերն աշխատո՞ւմ են:
- Այցելել եմ մի խմբագրություն, աշխատողները, չիմանալով իմ մասին, դուռը փակել են վրաս, կարո՞ղ եք դուռը բացել:
Փրկարարները կապ են հաստատել գրասենյակի ղեկավարի հետ, նա մոտեցել և բացել է դուռը:
- Իմ երեխայի դասարանցի այլ երեխայի մայր իմ երեխային ասել է «սև բլոճ»: Կարո՞ղ եմ դիմել ոստիկանություն: