Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները։ Արևային վահանակները կանգառներում տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ՝ վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում, որտեղ անվճար կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները և թվային սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։