Այս շաբաթ վերապատրաստման հերթական դասընթացներ էին կազմակերպել ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները: Համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետերի համար՝ ՃԿՊԱ-ում, Երևանի մետրոպոլիտենի ղեկավար կազմի համար՝ արտագնա՝ մետրոպոլիտենում: Դասընթացներին մասնակցել է մոտ 50 մարդ:
Ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյանն ու դասախոսներ Արայիկ Գասպարյանը, Գրիգոր Հակոբջանյանը, Աննա Հովհաննիսյանը, Թերեզ Դիլբարյանը, Վալերի Խոնդկարյանը բազմաթիվ թեմաներ են ներկայացրել. քաղաքացիական պաշտպանության կազմավորումների տեսակներ, կազմակերպական կառուցվածք և ապահովում, կապի և ազդարարման կազմակերպում, կապի ապահովման կառույցներում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացում, խոցման ժամանակակից միջոցներ, խոցման օջախներում փրկարարական և անհետաձգելի-վթարավերականգնողական աշխատանքներ, ճառագայթային պաշտպանություն, տեղանքի ճառագայթային աղտոտվածության պայմաններում փրկարարական և անհետաձգելի-վթարավերականգնողական աշխատանքներ, կենսաբանական պաշտպանություն, տեղանքի կենսաբանական աղտոտվածության պայմաններում փրկարարական և անհետաձգելի-վթարավերականգնողական աշխատանքներ և այլն:
2017 թվականի սկզբից ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետն արդեն ավելի քան 50 դասընթաց է կազմակերպել, որոնցից 15-ը՝ արտագնա (նաև մարզերում):