ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի և այդ երկրի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կիրառելու Չինաստանի փորձն արբանյակների օգնությամբ գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հյուրերն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Չին սեյսմիկ մասնագետներին ուղեկցել են Սպիտակի տարածաշրջանի Գեղասար գյուղ, որտեղ մինչև այժմ պահպանվում են 1988-ի երկրաշարժից առաջացած մեծ խորությամբ ճեղքերը:
Պատվիրակությունն այցելել է նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ ծանոթանալու տեխնիկական հնարավորություններին և գործունեությանը: