Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իրականացնում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն հետազոտողի կրթական ծրագրով (ասպիրանտուրա)՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:

Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձն է: Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, ուսման տեւողությունը չի գերազանցում 5 տարին:

Հայցորդ ձեւակերպվելու համար անհրաժեշտ պահանջներն են՝

  • Երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով
  • Մասնագիտական ամբիոնի դրական եզրակացությունը եւ ապագա գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը
  • Օտար լեզվի ընդունելության քննություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
  • Տարեկան վարձավճարը՝ 350 000 դրամ

Հայցորդության ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Դիմում` ՃԿՊԱ ռեկտորի անունով
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3 X 4)
  • Դիպլոմների եւ միջուկների կրկնօրինակը (բակալավրիատ, մագիստրատուրա):
  • Ինքնակենսագրություն
  • Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում):
  • Երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով:

Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, ներառում է կրթական եւ հետազոտական մասերը: Նա պետք է հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունները, այդ թվում՝ մասնագիտականը, ստուգարքները, կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը եւ անցկացնի ատենախոսության նախնական քննարկում: Հայցորդը տարեկան 1 անգամ ատեստավորվում է ամբիոնի կողմից:

Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 209