Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է 2023-2024 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը հետեւյալ մասնագիտությունների գծով՝

  1. Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
  2. Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)
  3. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)
  4. Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
  5. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
  6. Երկրաբանություն (Կիրառական սեյսմոլոգիա)

«Կառավարում (Ճգնաժամային կառավարում)» մասնագիտության շրջանավարտ, կառավարման մագիստրոսը հետազոտում է, գնահատում, մեկնաբանում տնտեսական տարբեր երեւույթներն ու գործընթացները, տիրապետում է բնագավառի յուրահատուկ հետազոտական մեթոդների, աղետների ռիսկերի կառավարման գործընթացների, անվտանգության մշակույթի ձեւավորման հիմնախնդիրների:

«Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մագիստրոսի կրթական ծրագիրը պատրաստում է պետական, կառավարչական, իրավական մասնագիտական գործունեության ոլորտների մասնագետներ՝ «իրավագիտության մագիստրոսի աստիճան» որակավորմամբ:

«Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» (Փրկարարական գործ) մասնագիտության մագիստրոսն ունի մասնագիտական աշխատանքին առնչվող նեղ մասնագիտացված, արդիական, գործնական եւ տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ռազմական գործողությունների եւ արտակարգ իրավիճակների պայմաններում փրկարարական ստորաբաժանումների կառավարման, վթարափրկարարական ու այլ անհետաձգելի որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառման համար:

Մագիստրոսի կրթական ծրագրի առկա ուսուցման «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ մասնագիտությամբ առաջին անգամ ՀՀ Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի No 544-Ն որոշմամբ ՃԿՊԱ-ին տրամա­դրվել է 30 տեղ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկի վերադարձի իրավունքով:

«Հոգեբանության» մագիստրոսը կարողանում է ուսումնասիրել հետազոտվողի հոգեվիճակը, մոտիվացիան, բազմագործոն անձնային որակները, անձնային հատկանիշները, հոգեկան առողջությունը, խմբում միջանձնային հարաբերությունները, որոնք կարեւորվում են արտակարգ իրավիճակներում խմբային աշխատանքների ժամանակ եւ այլն:

Մագիստրատուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝

  1. Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի եւ դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  2. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը եւ պատճենը
  3. Զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն՝ բնօրինակի առկայությամբ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ
  4. Սոցիալական քարտ
  5. 4 լուսանկար (3×4 սմ չափսի)

Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել

  • Հեռախոս 060 69-10-00, 060 69-10-00/203
  • Հասցե՝ ք. Երևան, Ավան, Աճառյան 1, Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
  • Ժամերը՝ 830 – 1800