Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  հունիսի 20-ից հուլիսի 13-ը Ռուսաստանի դաշնության Հյուսիսային Օսիայի հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազի «Ցեյ» ուսումնա-մարզական կենտրոնում անցկացվել է «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչեւ 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 12 հայ փրկարար ծառայող՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Գեւորգ Դավթյանը, լեռնափրկարար–դեսանտ, փ/ծ ենթասպա Անդրանիկ Գալստյանը, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Արամ Հակոբյանը, լեռնափրկարար–դեսանտ, փ/ծ ենթասպա Մարինե Սլոյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Դավիթ Նուրիջանյանը, Կապանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Հովհաննես Օհանջանյանը, Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 1 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Աշոտ Մազմանյանը, Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Դավիթ Կիրակոսյանը, Տավուշի ՄՓՎ Իջեւանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Սեւադա Մովսեսյանը, Շիրակի ՄՓՎ Գյումրու թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Դավիթ Քոչարյանը, Տավուշի ՄՓՎ Դիլիջանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Հովհաննես Ասլանյանը եւ Շիրակի ՄՓՎ Գյումրու թիվ 1 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ կրտսեր սերժանտ Տիգրան Գեւորգյանը։

Դասընթացի թեմաներն էին լեռնամագլցումը, տուժածների պատգարակումը, բարձունքների մագլցումն ու վայրէջքը։

Առավել մանրամասն՝ այստեղ