ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» իրականացնում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն հետազոտողի կրթական ծրագրով (ասպիրանտուրա) «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:

Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձն է: Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, ուսման տեւողությունը չի գերազանցում 5 տարին:

Հայցորդ ձեւակերպվելու համար անհրաժեշտ պահանջները.

  • Երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով
  • Մասնագիտական ամբիոնի դրական եզրակացությունը եւ ապագա գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը
  • Ընդունելության քննություն օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)
  • Տարեկան վարձավճարը 350 000 դրամ

Հայցորդության ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերը.

  • Դիմում` ՃԿՊԱ ռեկտորի անունով
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3 X 4)
  • Դիպլոմների եւ միջուկների կրկնօրինակը (բակալավրիատ, մագիստրատուրա):
  • Ինքնակենսագրություն
  • Աշխատանքային գրքույկի պատճենը (ովքեր ունեն):
  • Երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված անվանացանկով

Հայցորդի լրիվ բեռնվածությունը հանարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է կրթական եւ հետազոտական մասերից: Հայցորդը պետք է հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունը (քննությունները) եւ ստուգարքը (ստուգարքները), (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը եւ անցկացնի ատենախոսության նախնական քննարկում: Հայցորդը տարեկան 1 անգամ ատեստավորվում է ամբիոնի կողմից:

Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208