Ապրիլի 25-ին մենարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի արտադրական պրակտիկան։

ՃԿՊԱ դասախոս Վարդան Հայրապետյանի գլխավորությամբ 40 ուսանող արդեն այցելել է Երեւան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8, 9 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել տեխնիկային, տեխզինվածությանը, մեքենաների սպասարկման կանոններին ու փաստաթղթային փաթեթին, դեպքի վայր ուղեւորվելիս փրկարարների գործողությունների կազմակերպմանը, կատարել հրդեհի օջախի հայտնաբերման եւ մարտական բացազատման աշխատանքներ, փորձարկել փոքր մեխանիզացիայի հնարավորությունները։

«9-րդ ջոկատն ունի նոր տեխնիկա՝ եզակի ծնկաձեւ ամբարձիչ՝ տարբեր բարձրության վրա հրշեջ-փրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Անպայման այցելում ենք, ծանոթանում տեղում։ Այս երեխաների 50 տոկոսից ավելին պոտենցիալ փրկարարներ են։ Նրանց մեջ կա նվիրվածություն, պատրաստակամություն, թիմում աշխատելու կարողություն, նորը ճանաչելու ցանկություն»,- նշեց Վարդան Հայրապետյանը։

Այսօրվանից կուրսի պրակտիկ ուղղվածությունն առաջին օգնությունն է։ Առաջիկայում նախատեսվում են նաեւ այցեր ջրամատարակարման եւ ինքնաշխատ համակարգեր ունեցող տարբեր կառույցներ։ Պրակտիկան կամփոփվի մայիսի 12-ին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են թիվ 8 ՀՓՋ-ի փրկարարները