ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հունիսի 22-30-ը հատվածում ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության եւ հիմնական մասնագիտական տարածքային ստորաբաժանումների բնակչության պաշտպանության բաժնի ծառայողների վերապատրաստում՝ երկու փուլով: Դասընթացին մասնակցում է 19 ունկնդիր:

Դասընթացը վարում են ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, պրոռեկտոր փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը, ՃԿՊԱ այլ դասախոսներ:

Վերապատրաստման դասընթացի թեմաներն են. «Աղետների ռիսկի կառավարում», «Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակները», «Հայաստանում հրդեհային անվտանգության ապահովումը», «Հրդեհային անվտանգության կանոնների պահանջները», «Մարդկանց անվտանգության ապահովումը», «Բնակչության տարհանման կազմակերպում», «Ճառագայթային պաշտպանություն», «Կենսաբանական պաշտպանություն»: