ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ակադեմիայում կստեղծվի եւս մեկ փրկարարական ամբիոն:

Մինչ օրս փրկարարական ամբիոնը զբաղվում էր եւ բարձրագույն կրթության եւ փրկարար ծառայողների վերապատրաստման ծրագրերով: Ծարնաբեռվածությունը մեծ էր: Վերջին շրջանում էապես ավելացել է վերապատրաստվողների քանակն ու բացի փրկարարներից ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվում են ոստիկանության, զինված ուժերի, այլ կառույցների ծառայողներ: Սա նշանակում է, որ ձեւավորվում են նոր ուղղություններ, նոր մոտեցումներ, մշակվում են նոր ծրագրեր: Իսկ սրա համար պետք է առանձնացնել գործառույթները: Հենց այս նպատակով էլ ստեղծվել է նոր ամբիոնը:

Այսպիսով. փրկարարական ֆակուլտետի փրկարարական ամբիոնը կզբաղվի վերապատրաստումներով բոլոր ուղղություններով՝ առաջին օգնություն, քաղաքացիական պաշտպանություն, փրկարարական գործ: Իսկ փրկարարական ամբիոնը կզբաղվի բարձրագույն կրթության ծրագրերով:

Փրկարարական ֆակուլտետի ամբիոնը կղեկավարի փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանը, իսկ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի փրկարարական ամբիոնի ղեկավարը փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանն է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ