Հունիսի մեկից ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը: Մասնագիտություններն, ըստ կրթական ծրագրերի.

Բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցմամբ՝

Կառավարում (որակավորումը՝ կառավարման բակալավր)

Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնի­­­կայի շահագործում եւ սպասարկում (որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր)

Փրկարարական գործ (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր) անվճար միայն առկայում

Քաղաքացիական պաշտպանություն (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր)

Անվտանգությունն արտա­կարգ իրավիճակնե­րում (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր)

Հրդեհային անվտանգություն (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավր)

Մագիստրոսի կրթական ծրագրով՝

առկա ուսուցում`

Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք) (որակավորումը՝ իրավագիտության մագիստրոս)

Կառավարում (Ճգնաժամային կառավարում) (որակավորումը՝ կառավարման մագիստրոս)

Փրկարարական գործ (որակավորումը՝ անվտանգության ծառայության մագիստրոս)

հեռակա ուսուցում`

Կառավարում (Ճգնաժամային կառավարում)

(որակավորումը՝ կառավարման մագիստրոսի աստիճան)

Փրկարարական գործ

(որակավորումը՝ անվտանգության ծառայության մագիստրոս)

Հոգեբանություն

(որակավորումը՝ հոգեբանության մագիստրոս)

Նախնական զինվորական պատրաստություն (որակավորումը՝ մանկավարժության  մագիստրոս)

Կիրառական սեյսմոլոգիա (որակավորումը՝ երկրաբանության մագիստրոս)

Հետբուհական կրթություն (հայցորդություն)՝

Երկրաբնապահպանություն

Միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ հիմնական ընդհանուր եւ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով, անվճար

Հրշեջփրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում (որակավորումը. Տեխնիկ՝ հրշեջփրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման եւ նորոգման)

Կառա­վա­րում արտակարգ իրավիճակներում (որակավորումը. Մասնագետ՝ արտակարգ իրավիճակների կառա­վա­րման)

Հրդեհային պաշտպանություն (որակավորումը. Մասնագետ՝ հրդեհային պաշտպանության)

Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում (որակավորումը. Տեխնիկ օպերատոր՝  որոնողափրկարարական աշխատանքներում հեռակառավարվող սարքերի շահագործման)

 

Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208