Հունիսի 20-27-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 998 զանգ:
Գրանցվել է երկու հրդեհ՝ Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում եւ հրդեհի վերաբերյալ մեկ կեղծ ահազանգ: Հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մարել են կրակը՝ տուժածներ չկան:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբի անձնակազմը բացել է խափանված փականով վեց դուռ, երեք կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից: Առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 10 կանչի:
Ստեփանակերտի, Մարտակերտի եւ Ասկերանի ահազանգման կենտրոններում օձի վերաբերյալ 5 կանչ է գրանցվել: Փրկարարները հայտնաբերել սողուններին եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 25-ին տեղացած կարկուտի, ուղեկցող քամու եւ սելավի պատճառով, նյութական մեծ վնասներ է կրել Մարտակերտի վերին ենթաշրջանը: Կարկուտի հետեւանքով մի շարք համայնքներում վնասվել են այգիներն ու գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները, տրանսպորտային միջոցներ, էլեկտրալարեր, բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ: Վնասների չափը ճշտվում է:

Առավել մարամասն՝ այստեղ