Հունիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի հերթական նիստը:

Գիտխորհրդի անդամներն ամփոփեցին ՃԿՊԱ 2021-2022 ուսումնական տարվա միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները: Դրանց մասին առավել մանրամասն կարդացեք՝

միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրեր

մագիստրոսի կրթական ծրագիր:

Հունիսի մեկից մեկնարկել է ՃԿՊԱ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: Անցած 20 օրում արդեն 60 դիմում է ստացվել, որոնց մի մասը՝ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած եւ բակալավրի կրթական ծրագրում սովորելու ցանկություն ունեցողների դիմումներն են:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի թույլատրեց պաշտպանական կառույցներին եւ դրանց շահագործման կանոններին վերաբերող նոր ձեռնարկի տպագրությունը: «Կոլեկտիվ պաշտպանական կառույցներ, դրանց շահագործումն ու սպասարկումը» ձեռնարկի հեղինակներն են ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանն ու դասախոս Արայիկ Գասպարյանը:

ՃԿՊԱ գիտխորհուրդը դոցենտի գիտական կոչումներ շնորհեց ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս, գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սաթենիկ Բակունցին եւ փրկարարական ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Նասիլյանին: Որոշումը կուղարկվի բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ