Ռադիկ Թորգոմի Մխիթարյան
Ռադիկ Թորգոմի Մխիթարյանփ/ծ գնդապետ

Ռադիկ Թորգոմի Մխիթարյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարար ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ, դոցենտ, միջազգային կարգի փրկարար, մասնագիտությամբ՝ մարզիչ-մանկավարժ:

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 10-ին:

Աշխատել է որպես ուսուցիչ, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն: Արցախյան ազատամարտի մասնակից է: ԱԻ համակարգում ծառայում է 2000 թ.-ից. եղել է օպերատոր ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման փրկարար ջոկատում,  հրահանգիչ՝ «Փրկարար» ուսումնական կենտրոնում, ավագ դասախոս և փրկարարական ցիկլի պետ` ՃԿՊԱ-ում:

Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԻՎ պետի, ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի, ԱԻ նախարարի, ՊՆ նախարարի, ՆԳ նախարարի կողմից:

Պարգևատրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության պարգևներով և պատվոգրերով: