Կարեն Էդուարդի Զիրաքյան
Կարեն Էդուարդի Զիրաքյանփ/ծ գնդապետ

Կարեն Էդուարդի Զիրաքյան

 

ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, փ/ծ գնդապետ, միջազգային կարգի փրկարար, մասնագիտությամբ՝ ինժեներ-էլեկտրիկ:

Հեղինակ է երեք ուսումնական ձեռնարկի՝ «Մարդու և շրջակա միջավայրի խոցման ժամանակակից միջոցներ» (2008թ.), «Ճարտարագիտական գրաֆիկա» (2010թ.), «Ընդհանուր էլեկտրատեխնիկա» (2012թ.): Համահեղինակ է «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» ուսումնական ձեռնարկի (2016թ.):

Հրապարակել է «Вопросы обеспечения обучения персонала спасательной службы Армении» — Минск 2007г. խորագրով գիտական հոդված:

Աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում՝ ֆիզիկական պատրաստվածության և սպորտի պետի, անձնակազմի գծով հրամանատարի տեղակալի պաշտոններում: 2003թ. անցել է զինվորական ծառայության Արտակարգ իրավիճակների վարչությունում, մասնագիտական վերապատրաստում անցել Շվեդիայում։

2003թ-ին մասնակցել է Իրանի իսլամական հանրապետության Բամ քաղաքի երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին։

Արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվոգրերի: