Հովսեփ Ստեփանի Բադալյան
Հովսեփ Ստեփանի Բադալյանմայոր

Հովսեփ Ստեփանի Բադալյան

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր

Ծնվել է 1989 թվականին:

2006-2010 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում եւ ստացել էներգամատակարարման բակալավրի աստիճան:

2010-2012 ծառայել է Հայաստանի զինված ուժերում:

2013-2015 թվականներին սովորել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայում եւ ստացել ճգնաժամային կառավարման մագիստրոսին աստիճան:

Փրկարար ծառայությունում է 2013 թվականից. Երեւանի փրկարարական վարչության Արաբկիրի բաժնի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ: 2018 թվականից՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, 2023 թվականի սեպտեմբերից՝ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիկլի պետ:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: