Արմեն Ֆելիքսի Առաքելյան
ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար, միջազգային կարգի փրկարար, մասնագիտությամբ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժ, վոլեյբոլի մարզիչ:
Ծնվել է 1963 թ. մարտի 16-ին:
Աշխատել է որպես շրջանային պիոներ պալատի խմբավար, «Պատանի տուրիստների բազայի» մեթոդիստ, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար: 2006 թվականից դասախոսում է ՃԿՊԱ-ում: Մասնագիտական վերապատրաստում է անցել Շվեյցարիայում, Շվեդիայում, Իտալիայում, Գերմանիայում, այլուր:
Համահիմնադիրն է «Լոռէ» փրկարար ջոկատ հասարակական կազմակերպության. վերջինս լինելով Հայկական կարմիր խաչի ընկերության փրկարարական կազմավորում՝ բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
Մասնակցել է Սպիտակի, ապա վրացական Սաչխվերի քաղաքի երկրաշարժերից հետո որոնողափրկարարական աշխատանքներին:
Համահեղինակ է մի շարք ուսուցողական ձեռնարկների: