Գեւորգ Պատվականի Հովակիմյան
ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ
Ծնվել է 1957 թվականի մայիսի 23-ին:
1973 թվականին ավարտել է Երեւանի Պարույր Սեւակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը:
1976-1980 թվականներին սովորել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետում, ստանալով ուսուցչին որակավորում:
1974-1983 թվականներին աշխատել է Երեւանի Լենինյան շրջանի պ;ատանի տեխնիկների կայանի ֆոտո խմբի ղեկավար:
1980-1983 թվականներին աշխատել է Հրազդանի շրջանի Մարմարիկ գյուղի ութամյա դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:
1972 թվականից զբաղվում է լեռնային տուրիզմով եւ ալպինիզմով, լեռագնացության սպորտի վարպետ է:
1980-1992 թվականներին աշխատել է պատանի տուրիստների հանրապետական կայանում որպես խմբավար, բաժնի վարիչ, իսկ կայանի լուծարումից եւ մանկապատենեկան հանրապետական կենտրոնի ձեւավորումից հետո աշխատել է կենտրոնի փոխտնօրեն:
Մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությանը, պարգեւատրվել է մի շարք մեդալներով, հուշամեդալներով, կրծքանշաններով եւ պատվոգրերով:
1999 թվականի փետրվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության գնդում որպես ֆիզիկական պատրաստության եւ սպորտի հրահանգիչ:
2000-2001 թվականներին աշխատել է կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական վարչության ԶՓՈՒ վարչության արտակարգ իրավիճակների գնահատման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ:
2001-2005 թվականներին աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական վարչության «Փրկարար» ուսումնական կենտրոնի պետ:
2005-2018 թվականներին աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան:
2018 թվականի մարտին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: