Հայկ Սամվելի Ղազարյան ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ, փրկարարական ամբիոնի դասախոս, 1-ին կարգի փրկարար, կարատե—դո մարտարվեստի վարպետ՝ սև գոտի 4-րդ դան որակավորմամբ, մասնագիտությամբ՝ մետաղագետ—ճարտարագետ:
Ծնվել է 1982 թ. մայիսի 6-ին ք. Երևանում։
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրի, ապա ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրերը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը» ամբիոնի ասպիրանտ է: 2020 թվականին Ռուսաստանի «Մարդու եւ բնության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» (Международная академия наук экологии, безопасности человека и природы. www.maneb.ru) կողմից շնորհվել է արտակարգ իրավիճակների մագիստրոսի գիտական աստիճան:
Պարտադիր զինվորական ծառայություն է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի տարբեր զորամասերում որպես դասակի հրամանատար: Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շնորհվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում:
2009 թվականից փրկարարական ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում որպես փրկարարական ֆակուլտետի դասախոս: Մասնակցել է փրկարար ծառայողների վերապատրաստման, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծատայության, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների արտապլանային վերապատրաստման առաձին դասընթացների ուսումնամեթոդական նյութերի էլեկտրոնային տարբերակների մշակմանն ու դրանց դասավանդմանը:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային ուսումնավարժանքների և զորավարժությունների, մասնագիտական վերապատրաստման դասընթացների, սեմինարների և գիտաժողովների: Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ INSARAG, միջազգային որակավորում անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, պահեստային թիմի փրկարարական խմբի հրամանատարն է:
Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների, մասնագիտական առարկաների ուսումնական ծրագրերի եւ թեմատիկ դասախոսությունների ժողովածուների:
Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի կողմից՝ «Անբասիր ծառայության համար 5 տարի», «Անբասիր ծառայության համար 10 տարի» մեդալներ եւ այլն:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: