Դավիթ Ռաֆայելի Թադևոսյան
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ մասնագիտությունը՝ մետալուրգիա և նյութագիտություն։
Ծնվել է 1987 թ. փետրվարի 20-ին:
Բակալավրի և մագիստրոսի որակավորում ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանումի կիբեռնետիկայի դեպարտամենտի չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում մասնագիտությամբ։
Եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։
1 ուսումնական ձեռնարկի և 12 գիտական հոդվածի հեղինակ է: Մասնակցել է գենդերային հավասարության, քաղաքացիական պաշտպանության, աղետների հետևանքների գնահատման վերաբերյալ գիտաժողովների և դասընթացների Ռուսաստանում, Մոլդովայում: