Եֆրասիմ Շահենի Բաղրամյան
Եֆրասիմ Շահենի ԲաղրամյանՈՒսումնական բաժնի պետ

Եֆրասիմ Շահենի Բաղրամյան

 

ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բաժնի պետ, մասնագիտությամբ՝ մաթեմատիկոս, ինժեներ-ծրագրավորող:

Ծնվել է 1953թ. հունիսի 15-ին:

Երկար տարիներ աշխատել է Միկրոէլեկտրոնիկայի  գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ-ծրագրավորող: Մասնակցել է որակավորման և հավատարմագրման վերաբերյալ մի շարք միջազգային  գիտաժողովների ու դասընթացների Մոսկվայում, Տալլինում, Ռիգայում, այլուր: 2013թ. մասնակցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ դասընթացների և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել  հավաստագիր:

«ՄՖԲ» ֆինանսական ակադեմիայում դասավանդել է «Օպերատորական աշխատանք համակարգչի վրա» առարկան, ՃԿՊԱ-ում՝ «Համակարգչային գործ» առարկան:

ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: