Հովհաննես Ռոմիկի Բադալյան
ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ
Ծնվել է 1973 թվականին Երեւանում:
1990 թվականին ավարտել է համար 139 միջնակարգ դպրոցը:
1994 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ցիկլիկ ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ:
1994-1995 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999 թվականին սպայական վեցամսյա դասընթաց է անցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և ստացել լեյտենանտի կոչում: Համակարգում է 2000 թվականից:
2000-2002՝ քաղաքացիական պաշտպանության գնդի ֆիզիկական պատրաստության պետ:
2002-2006՝ Արտակարգ իրավիճակների վարչության ուսումնական կենտրոնի դասախոս:
2006-2018՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ:
2018-2019՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ:
2019 թվականից մինչ օրս՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ:
Ծառայության ընթացքում մասնակցել է Հայաստանում եւ արտերկրներում կազմակերպված միջազգային ուսումնավարժանքների, դասընթացների, սեմինարների, գիտաժողովների: Պարգեւատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: