Արտավազդ Աշոտի Հովհաննիսյան
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր գիտատեխնիկական և զարգացման հարցերով, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ծնվել է 1986 թ. մայիսի 23-ին:
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրի(SYNOPSYS Armenia) և ասպիրանտի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոսի կրթական ծրագրերը, Академия гражданской защиты МЧС России:
Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Մասնակցել է վերապատրաստման մի շարք դասընթացների: Դասավանդում է Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS) առարկան: