Անահիտ Արամի Դավթյան
Անահիտ Արամի Դավթյան

Անահիտ Արամի Դավթյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հեռակա ուսուցման գծով դեկանի տեղակալ, մասնագիտությամբ՝ մաթեմատիկոս:

Ծնվել է 1951 թ. ապրիլի 9-ին:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ –ծրագրավորող, Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ ծրագրավորող, «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիայում՝ որպես ուսումնական բաժնի պետ:

«Էլեկտրաշարժիչների փորձարկման ավտոմատացված չափիչ համալիր» (Վկայական N 34381) գյուտի հեղինակն է:

2016 թ. ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադրման 25-ամյակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի կապակցությամբ պարգևատրվել է պատվոգրով: